Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Եվրահանձնաժողովը ՈՒկրաինային տրամադրում է մեկ միլիարդ եվրո

Եվրահանձնաժողովը ՈՒկրաինային տրամադրում է մեկ միլիարդ եվրո
19.03.2014 | 17:02

Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Օլլի Ռենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ընդունել է որոշում՝ շարունակելու ՈՒկրաինային տրամադրել մեկ միլիարդ եվրո ֆինանսական օգնություն:

«Դա մտնում է ՈՒկրաինայի հետաքրքրությունների մեջ, և ԵՄ-ն աջակցում է մեր մայրցամաքում խաղաղությանը և քաղաքական ու ֆինանսական կայունությանը: Այդ ֆինանսական օգնությունը կնպաստի ՈՒկրաինայում վատթարացող ֆինանսական դրության կայունացմանը, և դրանով էլ համարվում է ճգնաժամի հանգուցալուծման կարևոր բաղադրիչ»,- հայտարարել է Ռենը Բրյուսելում, Եվրահանձնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին նոր ծրագրին հավանություն կտա Եվրամիության խորհուրդը: Առաջարկվող նոր ծրագիրը, որը կազմում է մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն, կիրականացվի 610 միլիոնանոց ծրագրին զուգահեռ: Այդ կերպ, ընդհանուր գումարը կկազմի 1,6 միլիարդ եվրո:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ